ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+22 °C
Սիմոն Մարտիրոսյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ
13:23, 28.11.2015 | mamul.am
2997 | 0
Հյուսթոնում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության շրջանակներում տեղի ունեցավ 105 կգ քաշային մարզիկների պայքարը։ Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Սիմոն Մարտիրոսյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ։ Սիմոնը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 186 կգ կշռող ծանրաձողը և զբաղեցրեց 3-րդ տեղը` նվաճելով փոքր բրոնզե մեդալ: Հրում վարժությունում 18-ամյա Սիմոնը գրանցեց 216 կգ և երկամարտի 402 կգ արդյունքով գրավեց միայն 5-րդ տեղը` բրոնզե մեդալակրին զիջելով 3 կգ:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր