ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
«Էս որ սահմանադրության փոխոխություն ա լինելու, կալանավորի վրա ազդելո՞ւ ա». ցուցարար կին
23:20, 01.12.2015 | mamul.am
4105 | 0

«Ինչի՞ եք ձեր ու ժողովրդի մեջ ատելություն մտցնում, արա՛»,- դիմելով ոստիկաններին, ասաց ցուցարարներից մեկը: «Ամեն մեկդ մի քուչում ապրում եք, տղա եղե՛ք, արա՛»,- դաստիարակչական ոճով շարունակեց տղամարդը: Այդ պահին նրան մի կին մոտեցավ. «Մի բան հարցնեմ էլի. էս որ սահմանադրության փոխոխություն ա լինելու, կալանավորի վրա ազդելո՞ւ ա»,- հարցրեց նա: «Հա՛, շատանալու են…»,- կատակեց տղամարդը:

«Ինչի՞ ես ծիծաղում, տղա ջան, ես լուրջ եմ հարցնում…»,- նեղացավ կինը: Այդ պահին միջամտեց Սեֆիլյանը` բացատրելով, որ սահմանադրական փոփոխություններում ոչ մի դրական բան չկա. «Դրական կլինի` միայն սրանց հեռանալու դեպքում»,- ասաց նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր