ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+19 °C
«Նոր Հայաստանը» հայտարարեց շուրջօրյա նստացույցի մասին
23:45, 01.12.2015 | mamul.am
4822 | 0

«Իշխանությունը ցույց տվեց, որ ինքն ուղնուծուծով ապօրինի է»,- Ազատության հրապարակում հայտարարեց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` նշելով, որ լրագրողներից տեղեկացել է, որ ոստիկանությունը հայտարարություն է տարածել. «Ցավում եմ, որ այնտեղ նշված է, թե ես և Ժիրայրը սադրանքի ենք տանում ժողովրդին: Նման հիմնազուրկ ապատեղեկատվություն այլևս չտեսնենք ոստիկանության կողմից, որովհետև մենք այստեղ սթափ ենք, իսկ անսթափությունն ուրիշ տեղից է գալիս»,- ասաց նա:
Րաֆֆի Հովհաննիսյանը` ներկայացնելով «Նոր Հայաստանի» քաղաքական խորհրդի որոշումը, հայտարարեց. «Պետք է մնանք այստեղ, քաղաքացիական ակցիաներով հասնելու մեր նպատակին: Հայտարարում ենք շուրջօրյա նստացույցի մեկնարկի մասին` այսօրվանից, հերթափոխով: Կհավաքվենք նաև վաղը` ժամը 18.00-ին ու կշարունակենք հավաքը, հետո նորից երթ կլինի:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր