ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Թայվանի երկրաշարժից հետո Facebook-ն ակտիվացրել է անվտանգության ստուգման գործառույթը
15:33, 06.02.2016 | mamul.am
5590 | 0
Թայվանում տեղի ունեցած ուժգին երկրաշարժից հետո Facebook սոցիալական կայքն ակտիվացրել է «Անվտանգության ստուգում» գործառույթը: Ինչպես գրում է Gazeta-ն, գործառույթը հնարավորություն է տալիս օգտատերերին հայտնել, որ իրենք ողջ են և տեղեկանալ իրենց մտերիմների մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը:
«Մենք Թայվանի երկրաշարժից հետո ակտիվացրել ենք «Անվտանգության ստուգում» գործառույթը: Եթե դուք այս պահին վտանգի գոտում եք գտնվում, համակարգն ավտոմատ կերպով ձեզ կխնդրի նշել, որ ձեզ հետ ամե ինչ կարգին է»,- գրել է Ցուքերբերգը:
Վերջին անգամ ընկերությունն այս գործառույթը ակտիվացրել է նոյեմբերին` Նիգերիայում տեղի ունեցած պայթյուններից ու փարիզյան ահաբեկչություններից հետո:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր