ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+27 °C
«Վերնիսաժի առօրյան»՝ կոլորիտային լուսանկարներով
17:00, 07.02.2016 | mamul.am
30472 | 0

Երևանյան առաջին Վերնիսաժը ձևավորվել է 1980-ական թթ. կեսերին՝ Մարտիրոս Սարյանի անվան այգու տարածքում, որտեղ հիմնականում նկարներ են ցուցադրվել։ Ժամանակի ընթացքում Վերնիսաժը բաժանվել է 2 մասի՝ նկարիչների մի մասը մնացել է Մարտիրոս Սարյանի այգում, իսկ մի մասն էլ տեղափոխվել է Հանրապետության հրապարակին կից այգի:
Արդեն 34 տարի է, ինչ ամեն շաբաթվա վերջին՝ հանգստյան օրերին, շուրջ հազար մարդ Հանրապետության հրապարակի մոտակա այգում՝ Վերնիսաժում, վաճառքի է հանում հայ արվեստագետների ձեռքի աշխատանքները, արվեստի նմուշներ, կիրառական արվեստի նմուշներ, հուշանվերներ, ոսկերչական իրեր, գորգեր, նկարներ Հայաստանի լանդշաֆտների պատկերմամբ, ազգային երաժշտական գործիքներ, տիկնիկներ, քարե, փայտե, կավե, մետաղե, խեցեղենի նմուշներ, հնաոճ իրեր, նաև խորհրդային տարիների հետաքրքիր իրեր՝ գրքեր, կենցաղային պարագաներ։
Հանրապետության հրապարակին կից Վերնիսաժը Երևանի՝ մշակությաին շնչով հագեցած կոլորիտային վայրերից է, որը նաև զբոսաշրջիկների սիրված վայր է:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր