ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +10 °C ... +20 °C Վաղը`+21 °C
Կրեմլը Մերկելին հորդորել է ավելի զգույշ լինել Սիրիայում Ռուսաստանի գործողություններին գնահատական տալիս
16:31, 09.02.2016 | mamul.am
5330 | 0

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի` Թուրքիայում Ռուսաստանի հասցեին արած հայտարարությունը, որում կանցլերը ՌԴ-ին մեղադրել էր հազարավոր սիրիացիների տառապանքներին մասնակցելու համար:

RBC-ի փոխանցմամբ` այդ հայտարարությանն ի պատասխան Պեսկովը նշել է. «Ինչ վերաբերում է Գերմանիայի կանցլերի խոսքերին, թե Ռուսաստանի ռազմաօդային ուժերի հարվածներից մարդկային զոհեր են լինում, ապա, անշուշտ այստեղ պետք է ուշադրություն դարձնել նրան, որ չնայած նմանաբովանդակ հայտարարությունների մեծ քանակին` այդ խոսքերն ապացուցող ոչ մի փաստարկ չի ներկայացվել, որ վստահության արժանի լինի: Մենք, իհարկե, ևս մեկ անգամ հորդորում ենք մեծ ուշադրությամբ ու պատասխանատվությամբ կիրառել նման ձևակերպումներ` Սիրիայի` առանց այն էլ խոցելի իրադրության մասին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր