ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+21 °C
Բերգեն-Բելզեն համակենտրոնացման ճամբարի ողջ սարսափը եզակի լուսանկարներում
22:00, 14.02.2016 | mamul.am
9640 | 0

Բերգեն-Բելզենը նացիստական համակենտրոնացման ճամբար է եղել՝ տեղակայված Հանովերում՝ Բելզեն և Բերգեն գյուղերի միջև ընկած տարածքում (այսօրվա Ներքին Սաքսոնիայի տարածքում): Այս ճամբարում գազային խցիկ չի եղել, սակայն 1943-46 թվականներին այստեղ մահացել է ավելի քան 50 հազար բանտարկյալ: Նրանցից 35 հազարը մահացել է ճամբարն ազատագրելուց հետո՝ տիֆ հիվանդության պատճառով: Զոհերի թվում են եղել նաև չեխ գրող ու նկարիչ Յոզեֆ Չապեկն, Աննա Ֆրանկը (հրեա 15-ամյա աղջիկ, ում օրագիրը դարձավ միլիոնավոր մարդկանց տառապանքների ամբողջացումն) ու նրա քույրը:

Մահացած և մահացող գերիները

Բերգեն-Բելզենն ստեղծվել է 1940 թվականին Բելգիայից և Ֆրանսիայից բերված ռազմագերիների համար: Այնտեղ նախապես բանտարկված է եղել 600 մարդ: 1941-ի հուլիսին այստեղ են բերվել մոտ 20 հազար գերիներ ԽՍՀՄ տարածքից: Արդեն 1942-ի գարնանը նրանցից մոտ 18 հազարը մահացած է եղել սովից, ցրտից ու հիվանդություններից: Ողջ է մնացել 2097 մարդ:
1943-ի ապրիլին ճամբարը փակվել է ռազմագերիների համար և վերածվել ժամանակավոր կացարանի այն գերիների համար, ովքեր ունեցել են արտասահմանյան անձնագրեր և նրանց հնարավոր կլիներ փոխանակել գերմանահպատակ գերիների հետ:

Գերմանական բանակի՝ էսէսի նախկին օբերշտուրմֆյուրեր Ֆրանց Հյուսլերը՝ գերիների դիերով բեռնված բեռնատարի մոտ՝ բարձրախոսի առջև
1944-ին ստեղծվել է հատուկ մասնաշենք, որտեղ տեղափոխվել են արդեն հիվանդացած ու հյուծված գերիներին, որոնք այլևս չեն կարողացել աշխատել:
Նախկին գերիները ճաշում են դիերի կույտի կողքին

1945-ի ապրիլին Բերգեն-Բելզենը գերմանացիների կողմից կամավոր հանձնվել է բրիտանական զինված ուժերի սպա Դերիք Սինգթոնին, ով հետագայում այդ մասին գիրք է գրել՝ «Belsen Uncovered»: Չնայած բրիտանացի զինվորականների ջանքերին՝ մոտ 13 հազար գերի զոհվել է ճամբարն ազատագրելուց շատ կարճ ժամանակ անց:

Նախկին գերիները հավաքում են իրերն ախտահանման համար
Բրիտանացի զինվորը դիերի կույտը տեղափոխում է բուլդոզերով

Երբ բրիտանացիներն ազատագրել են ճամբարը, պարտադրել են հարակից բոլոր բնակավայրերի գերմանացի բնակիչներին՝ մաքրել տարածքը ցիրուցան եղած 13 հազար դիերից:

3 նախկին գերիները դժվարությամբ տանում են մահացածի դին
Ընդ որում, չնայած վարակվելու մեծ ռիսկին՝ զենքի սպառնալիքով գերմանացիներին արգելված է եղել այդ գործողությունն իրականացնել դիմակներով կամ ձեռնոցներով: Արդյունքում շատերը վարակվել և մահացել են տիֆից:
Տիֆով վարակված գերին ազատագրվելուց հետո
Ազատագրված գերիները

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր