ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +10 °C ... +20 °C Վաղը`+21 °C
Honda-ն հրապարակել է հեչբեք թափքով նոր Civic-ի առաջին լուսանկարը
23:05, 14.02.2016 | mamul.am
6091 | 0

Honda ընկերությունը հրապարակել է հեչբեք թափքով Civic-ի տասներորդ սերնդի առաջին թիզերային լուսանկարը: Մեքենայի շնորհանդեսը տեղի կունենա 2016թ. մարտին, Ժնևի ավտոսրահում: Ավտոմեքենայի վաճառքն Եվրոպայում կմեկնարկի 2017թ. սկզբին: Մոդելը հավաքվելու է Սուինդոն քաղաքի (Մեծ Բրիտանիա) գործարանում:
Honda Civic հեչբեքն ստանալու է սպորտային դիզայն նույնանուն սեդանի և կուպեի ոճի մեջ: Ավտոմեքենան ստանալու է ուրիշ բամպեր, բանեցման համակարգ և սփոյլեր:
Եվրոպայում մեքենան առաջարկվելու է 1,0-լիտրանոց երեք ցիլինդրով բենզինային շարժիչով, որի հզորությունը կազմում է 127 ձիաուժ և 200 Նմ պտտող պահ: Շարժիչն աշխատելու է վեցաստիճան մեխանիկական փոխանցատուփի հետ համատեղ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր