ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+29 °C
Թուրքիան և Հունաստանը դիմել են ՆԱՏՕ-ին` Էգեյան ծովում պարեկային հսկողություն սահմանելու համար
12:41, 11.02.2016 | mamul.am
8420 | 0

Թուրքիան և Հունաստանը համաձայնության են եկել և դիմել են Հյուսիսատլանտյան դաշինքին` Էգեյան ծովում պարեկային հսկողություն սահմանելու համար: Ինչպես գրում է Reuters-ը` հղում անելով գերմանացի մի պաշտոնյայի, հսկողությունը սահմանվելու է գաղթականների նկատմամբ վերահսկողություն սահմանելու նպատակով, ովքեր փորձում են Էգեյան ծովի միջոցով անօրինական կերպով հասնել Եվրոպա:

Աղբյուրը նշում է, որ վերահսկողությունն օգնելու է նաև անօրինական ներգաղթյալներին տեղափոխող մաքսանենգերի դեմ պայքարի հարցում:

«Թուրքիան և Հունաստանը խնդրել են ՆԱՏՕ-ին վերահսկողություն սահմանել ազգային առափնյա պահակախմբերի և Frontex-ի հանդեպ»,- հայտարարել է պաշտոնյան։

Նշվում է նաև, որ ՆԱՏՕ-ի կողմից հավաքված տեղեկատվությունը տրամադրվելու է թուրքական իշխանություններին՝ անօրինական ներգաղթյալների դեմ պայքարի համար։
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր