ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Կրթության և գիտության բնագավառում համագործակցության պայմանագրեր են ստորագրվել
12:16, 16.03.2016 | mamul.am
7222 | 0

Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի Հունաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում մարտ 15-ին ՀՀ նախագահի և Հունաստանի վարչապետի առանձնազրույցից հետո կայացել են պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցություններ:
ՀՀ նախագահի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության տեղեկացմամբ, քննարկումների ավարտին ստորագրվել են մի շարք ոլորտներում հայ-հունական համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր, այդ թվում նաև` ՀՀ կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև 2016-2020թթ. կրթության և հետազոտությունների բնագավառում համագործակցության մասին ծրագիր:
Նույն օրը երեկոյան Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով ժամանել է Կիպրոսի Հանրապետություն: Նախագահներ Նիկոս Անաստասիադիսի և Սերժ Սարգսյանի առանձնազրույցի ավարտին մեկնարկել են երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները:
Դրանց արդյունքում ստորագրվել են մի շարք ոլորտներում հայ-կիպրական համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր, այդ թվում նաև` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Կիպրոսի Հանրապետության կրթության և մշակույթի նախարարության միջև կրթության և գիտության բնագավառում 2016-2020թթ. համագործակցության մասին գործնական ծրագիրը, Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև երկու երկրների բուհերում ուսումը սկսելու և շարունակելու նպատակով բարձրագույն ուսումնական որակավորումների փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրը:

Ստորագրվել են նաև` կրթության և գիտության բնագավառում համագործակցության պայմանագրերՀանրապետության Նախագահ Սերժ Սարգսյան...

Posted by Lusine Margaryan on Wednesday, March 16, 2016
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր