ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Առաջին ներդրողը պետք է լիներ Սերժ Սարգսյանը` սպառազինությունների գնման հիմնադրամում ներդնելով 100 միլիոն դոլար». Զարուհի Փոստանջյան
12:45, 29.04.2016 | mamul.am
5318 | 3

«Այս ձախողումը հավասարազոր է դավաճանության։ Մենք պիտի այլընտրանք փնտրեինք, օրինակ, ռուսական զենքին, որը դեռ տեղ չի հասել։ Սպառազինությունների գնման հիմնադրամում գումար չկա։ Այդ գումարներն ունեն մեր պաշտոնյաները։ Առաջին ներդրողը պետք է լիներ Սերժ Սարգսյանը և նա պետք է ներդներ այդ հիմնադրամում 100 միլիոն դոլար»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ` անդրադառնալով առաջնագծում տեղի ունեցող պատերազմական գործողություններին, քաղաքական դաշտի «ձախողումներին» ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նա հավելել է, որ սահմանագոտում առկա իրավիճակը ցույց տվեց, որ չունենք դաշնակիցներ. «Եվ այն հավատը, թե դաշնակիցները թույլ չեն տա, որ պատերազմ սկսվի, հասկանալի դարձավ, որ այս թեզը ևս սնանկ է, և չի համապատասխանում իրականությանը»,- նշել է նա` ընդգծելով, որ մենք հույսը պետք է մեզ վրա դնենք:

Փոստանջյանի կարծիքով, այս պահին պետք է ճանաչված լիներ Արցախի Հանրապետությունը և քայլեր ձեռնարկվեին, որ այն ճանաչվեր այլ պետությունների կողմից:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր