ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+19 °C
Renault-ն 7-տեղանոց ավտոմեքենա է ներկայացրել
01:05, 25.05.2016 | mamul.am
8275 | 0

Ֆրանսիական Renault ընկերությունը ներկայացրել է 7-տեղանոց Grand Scenic ավտոմեքենան: Նախկինում այն նախատեսված է եղել 5 ուղևորի համար: Ավտոմեքենան վաճառքի կհանվի ընթացիկ տարվա ավարտին: Դրանց արժեքի մասին տեղեկատվություն դեռևս չկա:
Մեքենան ստեղծվել է CMF հարթակի վրա և զգալիորեն մեծ է իր նախորդից: Այն ստացել է պանորամային տանիք, 20-դյույմանոց անվասկավառակներ, նոր բամպերներ, լուսադիոդային օպտիկա, կարճ կախոցներ և թափքի երկու գույն:
Բեռնախցիկի տարողությունը 718 լիտր է` նախորդից 40%-ով ավելի: Սրահում տեղադրվել են նոր նստատեղեր, սարքավորումների նոր վահանակ, 2 թվային էկրան:
Մեքենան ունի 6-մխոցանոց դիզելային շարժիչ` 94-158 ձիաուժ հզորությամբ: Կառաջարկվի նաև բենզինային տարբերակը` 113-128 ձիաուժ հզորությամբ: Շարժիչն աշխատում է 6-աստիճան մեխանիկական կամ ավտոմատ փոխանցատուփերի հետ համատեղ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր