ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+27 °C
Գիտնականները վստահեցնում են՝ ծերությունից դեռ ոչ ոք չի մահացել
02:05, 30.05.2016 | mamul.am
6720 | 0

Ծերությունից մահ գոյություն չունի: Բժիշկները վստահեցնում են, որ մարդիկ մահանում են հիվանդություններից, վնասվածքներից, դժբախտ պատահարներից, բայց` ոչ ծերության փաստից: Անգամ այն մարդը, ով ծերության օրերին առույգ տեսք է ունեցել և մի գիշեր քնել ու չի արթնացել, իրականում մահացել է չարտահայտված ինչ-որ հիվանդությունից:

Սա, իհարկե, չի նշանակում, թե բոլոր ծերերը պետք է հիվանդ լինեն, բայց կան մի շարք ծերունական հիվանդություններ, որոնք աննկատելիորեն քայքայում են օրգանիզմը, և հենց նրանք են դառնում մահվան պատճառ, ոչ թե ծերությունը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր