ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Գյումրիում միկրոավտոբուսի վթարից տուժածների վիճակը կայունացել է
17:15, 24.05.2016 | mamul.am
2281 | 1

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում մարդատար միկրոավտոբուսի վթարից տուժած 7 քաղաքացի բուժումը շարունակում է Գյումրու բժշկական կենտրոնում:Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Ընդհանուր համայցից հետո` բավարար առողջական վիճակով այսօր տուժածներից մեկը դուրս է գրվել բժշկական կենտրոնի վնասվածքաբանության բաժանմունքից:

Իսկ վիրավորներից մեկը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել է վնասվածքաբանության բաժանմունք: Վերջինիս մոտ ախտորոշվել է զույգ թիակների փակ բազմաբեկորային կոտրվածք` տեղաշարժով, առկա են գլխի բազմակի սալջարդ վերքեր, մարմնի բազմաթիվ քերծվածքներ: Հիվանդի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Վերակենդանացման բաժանմունքում վթարից տուժած 3 քաղաքացի շարունակում է բուժում ստանալ: Նրանց առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր՝ դրական շարժընթացով:

Առավոտյան կայացած բժշկական կոնսիլիումի արդյունքում որոշում է կայացվել տուժած քաղաքացիներից մեկին ևս վիրահատել (աջ վերին վերջույթը): Հիվանդի մոտ ախտորոշվել է աջից ճաճանչոսկրի ս/3 փակ կոտրվածք` ծղիկոսկրի գլխիկի հոդախախտով: Առկա են նաև աջ սրունքի մ/3 մակերեսի և դեմքի սալջարդ վերքեր: Տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է:

Վնասվածքաբանական բաժանմունքում բժիշկների հսկողության տակ շարունակում են բուժվել մյուս 2 վիրավորը: Նրանց առողջական վիճակը այս պահին գնահատվում է միջին ծանրության:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր