ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Վարչապետը խոստացել է ԿԲ-ի հետ քննարկել կարկտահարությունից տուժած գյուղացիների վարկերի մարման հետաձգման հարցը
20:55, 24.05.2016 | mamul.am
2214 | 1

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է կարկտահարությունից տուժած Արմավիրի մարզի Տանձուտ, Արևիկ, Եղեգնուտ և Արտաշար համայնքներ: Կառավարության ղեկավարը եղել է կարկտահարված դաշտերում, ծանոթացել տեղացած կարկուտի պատճառած վնասներին, զրուցել գյուղացիների հետ, լսել նրանց մտահոգությունները ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։


Վարչապետը հանձնարարել է Արմավիրի մարզում հնարավորինս սեղմ ժամկետներում տեղադրել լրացուցիչ հակակարկտային կայաններ: Գյուղացիների խնդրանքին ի պատասխան՝ Հովիկ Աբրահամյանը խոստացել է Կենտրոնական բանկի հետ քննարկել կարկտահարությունից տուժած գյուղացիական տնտեսությունների՝ բանկերին ունեցած վարկերի մարման հետաձգման հարցը:


Կառավարության ղեկավարը պատասխանել է նաև բնակիչներին հետաքրքրող մի շարք հարցերի, որոնք վերաբերել են գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին, մթերումների կազմակերպմանը, համայնքների ենթակառուցվածքներին և այլ խնդիրների:


Հիշեցնենք` երեկ Երևանում տեղի ունեցած ուժգին փոթորկի հետևանքով փլվել են շենքերի տանիքներ, կոտրվեր ծառերի ճյուղեր: Ուժգին քամու պատճառով մի շարք շրջաններում կարճ ժամանակով խափանվել էր էլեկտրամատակարարումը:


Արմավիրի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղացիական տնտեսություններին: Տեղաբնակները MAMUL.am-ի թղթակցի հետ գանգատվել էին որ ոչնչացել է իրենց վերջին եկամտի աղբյուրը` նշելով, որ միակ հույսը Կառավարության կողմից փոխհատուցում ստանալն է:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր