ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+21 °C
Բունդեսլիգայի 2015/16 մրցաշրջանի լավագույնները և վատագույնները
14:05, 25.05.2016 | mamul.am
2862 | 0

Գերմանական հեղինակավոր «Kicker» պարբերականը հարցում է անցկացրել Բունդեսլիգայում հանդես եկող ֆուտբոլիստների շրջանում` տարվա լավագույններին և վատագույններին որոշելու համար։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Բունդեսլիգայի 2015/16 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Ավելի ուշ պարբերականը ներկայացրել է քվեարկության ամբողջական արդյունքները՝
Լավագույն ֆուտբոլիստ՝ Հենրիխ Մխիթարյան՝ «Բորուսիա» Դ․(31,1%)
Լավագույն դարպասապահ՝ Մանուել Նոյեր՝ «Բավարիա» (23,8%)
Լավագույն մարզիչ՝ Փալ Դարդաի՝ «Հերթա» (17,5%)
Վատագույն մարզիչ՝ Թոմաս Շաաֆ՝ «Հանովեր» (32,2%)
Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ՝ Յուլիան Վայգլ՝ «Բորուսիա» Դ․ (20%)
Վատագույն ֆուտբոլիստ՝ Մարիո Գյոցե՝ «Բավարիա» (30,2%)
Մրցաշրջանի անակնկալ՝ «Հերթա» (31,3%)
Մրցաշրջանի հիասթափություն՝ «Վոլֆսբուրգ» (37%)

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր