ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+21 °C
«Բոլոր մեթոդներն օգտագործել ենք Վերջին զանգին կոռուպցիոն ռիսկերից խուսափելու համար». Լևոն Մկրտչյան
12:05, 26.05.2016 | mamul.am
3584 | 0
Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ Վերջին զանգի արարողությունն ավելի համեստ կլինի: «Երեկ մեզ մոտ երեխաները եկել էին ցույցի: Ողջ դասարանը հավաքվել, եկել էր և բողոքում էին, թե ինչու եք ասում, որ Վերջին զանգ չանենք: Մի քիչ հասարակության խնդիրն է, ուղղակի ամեն ինչ պետք է լինի չափի մեջ»,- ասաց նախարարը և տեղեկացրեց, որ բողոքի ակցիա իրականացնողները Երևանի թիվ 29 դպրոցի աշակերտներն են եղել:
Այն հարցին թե ինչպե՞ս են պայքարելու ավանդական դրամահավաքների դեմ, նախարարը պատասխանեց, որ բոլոր մեթոդներն օգտագործել են Վերջին զանգին կոռուպցիոն ռիսկերից խուսափելու համար:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր