ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Ողբերգական ավտովթար Երևանում. կա 1 զոհ, 2 վիրավոր
11:30, 26.06.2016 | mamul.am
6563 | 0
Այսօր` հունիսի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։ Ժամը 02:40-ի սահմաններում Արմավիրի մարզի Այգեկ գյուղի Երևանյան խճուղի 2-րդ տան բնակիչ, 27-ամյա Ռոման Բուդաղյանը Երևան- Էջմիածին ավտոճանապարհի մայրաքաղաքային խճուղու թիվ 39 հասցեի դիմաց իր վարած «Պրիստիժ» տաքսի ծառայությանը պատկանով BYD մակնիշի 33 ՏP 484 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե արգելապատնեշին:

Արգելապատնեշին բախվելուց հետո հարվածել է նշված հատվածում կայանված Երևանի Նոր Նորք 8-րդ զանգվածի բնակիչ, 30-ամյա Սուրեն Առաքելյանի կողմից շահագործվող Mitsubishi մակնիշին 41 RR 444 համարանիշի ավտոաշտարակին:

Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ մահացածը գյուղում հարգված էր, մասնակցություն է ունեցել ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ազերի ճիվաղների դեմ կռվում և անգամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մեխակավան (նախկին Ջաբրայիլում) իր անունով պոստ են կառուցել և ափսոսում էին, որ անհեթեթ մահով գնաց:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր