ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+21 °C
«Մենք ժողովրդի, մարդկանց հետ նախապայմաներով չենք խոսում». Նիկոլ Փաշինյան
21:10, 28.07.2016 | mamul.am
7227 | 1
Ինչպես արդեն տեղեկացրել ենք Ազատության հրապարակում մեկնարկել է հանրահավաքը: Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ այսօր իրենց չի հաջողվել անհրաժեշտ թվով ստորագրություններ հավաքել ԱԺ արտահերթ նստաշրջան սկսելու համար: «Չեմ բացառում, որ նորից ստորագրահավաք անցկացնենք, քանի որ ստորագրահավաքի ժամանակը լրանալուց հետո որոշ պատգամավորներ պատրաստակամություն են հայտնել միանալ»: Այն հարցին, թե հավաքվածները պահանջում են նրան հարթակ վերադառնալ, հնարավո՞ր է` որոշումը փոխի, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Մենք ժողովրդի, մարդկանց հետ նախապայմաներով չենք խոսում, բայց արձանագրում ենք մեր սկզբունքները, ինչը շատ կարևոր է, որովհետև քաղաքականությունն առանց սկզբունքների չի կարող բնորոշել որևէ դրական բանով: Մենք մեր սկզբունքները հայտարարել ենք, մենք մեր սկզբունքներին հավատարիմ ենք, և շարունակելու ենք գործել սկզբունքներին հավատարիմ»:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր