ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Գյումրիում այսօր կշարունակվի Ավետիսյանների սպանության գործով դատավարությունը
11:05, 29.07.2016 | mamul.am
2195 | 2
Այսօր` ժամը 12:00-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կկայանա Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով հերթական արտագնա դատական նիստը: Նախորդ դատարանի նիստին դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացվել այն բանից հետո, երբ տուժող կողմի քաղաքացիական հայցը՝ ընդդեմ Ռուսաստանի Դաշնության՝ նյութական վնասի փոխհատուցման վերաբերյալ, 2016 թ. հունիսի 30¬ին դատարանը մերժեց:
Հիշեցնենք, որ Վ. Պերմյակովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5¬րդ, 8¬րդ կետերով, 175 հոդվածի 2¬րդ մասի 3¬րդ, 4¬րդ կետերով և ՀՀ Քրեական օրենսգրքի 34¬329 հոդվածի 1¬ին մասով:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր