ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +12 °C ... +19 °C Վաղը`+22 °C
«Մոսկվայում վաղուց գիտեն, որ Լեռնային Ղարաբաղը երբևիցե անկախ Ադրբեջանի մաս չի կազմել». Կոնստանտին Զատուլին
17:30, 29.07.2016 | mamul.am
7024 | 2

«Վալդայ» փորձագիտական ակումբի անդամ Ալեքսեյ Ֆենենկոն օրերս mediametrics.ru-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումն ավելի մոտ է ադրբեջանական, քան` հայկական կողմին:
«Ռուսաստանի դիրքորոշումը բաղկացած է երեք կետից`
1. Մենք ընդունում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ընդունում, որ պաշտոնապես Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է կազմում.
2. Մենք դեմ ենք խնդրի ռազմական լուծմանը,
3. Ռուսատանի և ՀԱՊԿ-ի` Հայաստանին տրամադրած և ոչ մի երաշխիք չի գործում Ղարաբաղի վերաբերյալ: Դա հասկանալու համար բավական է կարդալ ՌԴ ԱԳՆ հայտարարությունները: Իսկ ԼՂԻՄ-ի շուրջ եղած շրջանները պետք է վերադարձվեն Ադրբեջանին»,- նշել է Ֆենենկոն:
Մեկնաբանելով Ֆենենկոյի այս հարցազրույցը`ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը RUSARMINFO-ին տված հարցազրույցում ասել է. «Ալեքսեյ Ֆենենկոյին բավականաչափ բնութագրում է այն, որ ես չեմ ճանաչում հարգելի փորձագետ Ալեքսեյ Ֆենենկոյին»:
Ըստ Զատուլինի`անգամ իր մտքերը շարադրելիս Ֆենենկոն հակասությունների մեջ է ընկնում: «Եթե Ռուսատանն, այդ փորձագետի տեսակետից, այդքան կոշտ է դիտարկում ղարաբաղյան խնդրի լուծումն, ապա ինչու է նա ասում, որ ԼՂԻՄ-ի շուրջ եղած 7 շրջաններ պետք է վերադարձվեն: Այդպիսի տրամաբանությամբ, եթե Ռուսաստանն ընդունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն, ապա պետք է վերադարձվի ամբողջ Լեռնային Ղարաբաղը: Ալեքսեյ Ֆենենկոն հակասում է ինքն իրեն»,- նշել է Կոնստանտին Զատուլինը:
Ռուսատանը ձևականորեն ընդունում է Ադրբեջանի ամբողջականությունը, բայց Մոսկվայում արդեն վաղուց գիտեն, որ Լեռնային Ղարաբաղը պատմության մեջ երբևիցե անկախ Ադրբեջանի մաս չի կազմել, այսինքն` Մոսկվան Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք չի ընդունում, համարում է Զատուլինը:
«Ասելով, որ ԼՂԻՄ-ի շուրջ 7 շրջաններ պետք է վերադարձվեն Ադրբեջանին, պարոն փորձագետն ինքն ընդունում է, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի պատկանել Ադրբեջանին և չի վերադարձվի նրան»:
Կոնստանտին Զատուլինի կարծիքով` ոմն փորձագետի այդպիսի ադրբեջանամետ հայտարարությունները ոչ մի դեր չեն խաղում:
«Որպես մարդ, ով երկար տարիներ զբաղվում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով, ես ծանոթ չեմ Ալեքսեյ Ֆենենկո փորձագետի հետ»,-եզրափակել է ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրենը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր