ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +17 °C ... +27 °C Վաղը`+21 °C
Էդվարդ Նալբանդյանը շարունակում Է միլիոնավոր դրամներ ծախսել բիզնես դասի ավիատոմսերի վրա. «ՀԺ»
09:30, 24.08.2016 | mamul.am
2953 | 0

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Ի հեճուկս մամուլի հրապարակումների և կառավարության հատկապես վերջին հանձնարարականների, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը շարունակում Է միլիոնավոր դրամներ ծախսել բիզնես դասի ավիատոմսերի վրա։
Երևան-Փարիզ-Մյունխեն-Մոսկվա-Երևան չվերթի տոմսի համար վճարվել Է 1 մլն 453 հազար դրամ։ Իսկ նույն օրվա նույն երթուղու մեկ այլ տոմսի համար՝ 964.000 դրամ։ Այդ օրվա փետրվարի 11-ի համար ԱԳՆ-ն գրեթե նույն երթուղու համար գնել Է 6 տոմս, որոնց համար վճարել Է 4 մլն 45 հազար դրամ։ Ավելին՝ Նալբանդյանի Երևան-Փարիզ-Ժնև-Լոնդոն– Երևան չվերթի բիզնես դասի 1 տոմսի համար վճարվել Է 3 մլն 579 հազար դրամ, մինչդեռ նույն չվերթի 1 Էկոնոմ դասի տոմսի համար 3 անգամ քիչ 1 մլն 198 հազար դրամ։ Մի օրինակ էլ Երևան-Մոսկվա-Փարիզ-Երևան բիզնես-տոմսի համար նա վճարել է 1 մլն 536 հազար դրամ, երբ նույն չվերթի 1 էկոնոմ դասի տոմսի համար վճարել է մոտ 637 հազար դրամ»,–գրում է թերթը։
Մանրամասներն` այսօրվա համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր