ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +9 °C ... +19 °C Վաղը`+21 °C
Օր առաջ պետք է օրենսդրորեն ամրագրել «Ժողովրդավարության զոհ» կարգավիճակը. Գ. Պետրոսյան
19:05, 25.08.2016 | mamul.am
3072 | 0
Հայաստանում օր առաջ պետք է օրենսդրորեն ամրագրել «Ժողովրդավարության զոհ» կարգավիճակը: Այն պետք է լինի ոչ թե շնորհելով կամ տրամադրելով, այլ ինքնին` օրենքի ուժով: Այդպիսի կարգավիճակը պետք է բաժին ընկնի նրանց, ովքեր քաղաքական գործընթացների ընթացքում և արդյունքում ապօրինաբար զրկվել են աշխատանքից:
«Ժողովրդավարության զոհ»-ի համար օրենքով պետք է ամրագրել պետական բյուջեի միջոցներից ցմահ հատուցում ստանալու իրավունք, որը ենթակա չլինի որևէ պատճառով սահմանափակման կամ վերացման: Հատուցման վճարի չափը սահմանելիս պետք է հիմք ընդունել աշխատանքից ազատման պահին աշխատողի (պետական ծառայողի) վերջին ամսվա աշխատավարձի չափը, որը ենթակա լինի փոփոխության` կյանքի թանկացմանը զուգահեռ:
Գուցե այս կերպ հնարավոր լինի կանխել անհույս թեկնածուներին «ընտրված» դարձնելու «սուրբ գործին լծված» գիշատիչների պահանջով ազնիվ ծառայողներից աշխատանքից ազատվելու դիմում կորզելն ու այդ կերպ ապահովվի ապօրինության զոհերի` կորցրած աշխատանքի դիմաց արդարացի փոխհատուցում ստանալու` Վերանայված եվրոպական սոցիալական Խարտիայով ամրագրված իրավունքը:
Փաստորեն, պետական բյուջեից միլիարդներ են ծախսվել արդար ու թափանցիկ ընտրություններ կազմակերպելու և անցկացնելու համար, իսկ ընտրական անցուդարձն ու տեխնոլոգիաները մնացել են նույն 90-ականների մակարդակին...
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր