Երևանի «Ազատության» հրապարակում «Սասնա ծռեր» շարժման քաղաքական խորհրդի հրավիրված հանրահավաքում ելույթ ունեցավ Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը: «Կարեկցում եմ Սերժ Սարգսյանին և իր ռեժիմին և նրանց էլ խորհուրդ եմ տալիս` մեզ չատել: Մենք ընդամենը սիրում ենք մեր երկիրը, մեր Արցախը և մեր ծռերին: Քրեակատարողական հիմնարկներում հարգանքով են վերաբերում «Սասնա ծռերին», սա նշանակում է, որ մթնոլորտ ենք փոխել և դրա համար ընկճվելու առիթ չունենք: Մեր ոգին պետք է բարձր լինի ու ասենք, որ այս երկրի տերը մենք ենք»,- ասաց Դավիթ Սանասարյանը` հավելելով, որ իրենք պետք է պատրաստվեն երկարատև պայքարի։ Վերջինը նաև ժողովրդի անունից խնդրեց, հորդորեց և կոչ արեց Անդրիաս Ղուկասյանին` դադարեցնել հացադուլը և առողջ մարմնով ու մտքով միանալ իրենց պայքարին: |