ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
«Քանի որ իշխանությունների լեգիտիմությունն արդեն պլինտուսից ցածր է, մնում է կոպիտ ասած՝ «գնել» մարդկանց». Ալեքսանդր Իսկանդարյան
16:15, 31.08.2016 | mamul.am
2887 | 0

Այսօր հրավիրած մամուլի աուլիսին քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն անդրադառնալով երկրի ներքաղաքական խնդիրներին` ընդգծել է, որ Հայաստանում ընդդիմություն չկա. «Մարդիկ, որոնք քվեարկում են ընդդիմության համար, նրա օգտին չեն քվեարկում, այլ՝ իշխանության դեմ։ Իսկ երբ մարդկանց մեծ մասը դեմ է քվեարկում, դա շատ տարօրինակ քաղաքական զարգացումների կարող է բերել: Աշնանն էլ կսկսվի նախընտրական շրջանը, որը լարված է լինելու: Առաջ կգան, այսպես կոչված, ընդդիմադիրները, մարդիկ, ովքեր իրենց անվանում են քաղաքացիական հասարակություն, բայց դրանով խնդիրը չի լուծվի, որովհետև վստահություն այլևս չկա»,- ասել է նա` հավելելով, որ կեղծ քաղաքական կազմակերպությունների ստեղծմամբ խնդիրները չեն կարող լուծվել:

Քաղաքագետի խոսքով, երկրի շուրջ 80 % բնակչությունն ընդհանրապես չի վստահում ոչնչի։ «Ես կարծում եմ, որ իշխանությունների լեգիտիմությունն արդեն պլինտուսից ցածր է։ Նման պարագայում իշխանություններին մնում է ազդել մարդկանց վրա այլ մեթոդներով, կոպիտ ասած՝ գնել։ Իսկ գնել պարտադիր չէ գումարով. կարող են համոզել դպրոցների ուսուցիչներին, ասֆալտ փռել գյուղում, դուռ կամ պատուհան դնել շենքի մուտքում և այլն։ Գյուղերում դա նրանց կհաջողվի, բայց Երևանի սոցիալական կենտրոնում գտնվող մարդիկ չեն հասկանում այն ամենն, ինչ գալիս է իշխանությունից։ Ես կասկածում եմ, որ եթե կառավարությունը վաղը հանրաքվեի դնի բազմապատկման աղյուսակը, կլինեն ցույցեր նաև դրա դեմ»,- կարծիք է հայտնել Իսկանդարյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր