ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+21 °C
«Կրթված մարդը սիրում է դիմացինին, հանդուրժող է, բայց ոչ՝ հարմարվող». Անահիտ Բախշյան
11:00, 01.09.2016 | mamul.am
2909 | 0
Գիտելիքի օրվա առթիվ շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր նոր են մուտք դնում դպրոց, ԲՈՒՀ և ցանկացած ուսումնական հաստատություն, մաղթում եմ ստանալ ճիշտ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ, որով կապրեք արժանապատիվ կյանքով ու կբարձրացնեք ձեր ինքնագնահատականը: Ճիշտ ու լավ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ միայն գիտելիք չէ, ավելին է քան գիտելիքը: Դա անհրաժեշտ ու բավարար պայմանն է ապրելու և ոչ՝ գոյատևելու: Կրթված մարդը սիրում է դիմացինին, հանդուրժող է, բայց ոչ՝ հարմարվող:
Շնորհավորում եմ իմ գործընկերներին՝ ուսուցիչներին, մաղթում եմ առողջություն, իմաստություն, որպեսզի նրանք համբերությամբ կրթեն մեր երեխաներին, որպեսզի իրենց օրինակով ցույց տան, թե ինչ է նշանակում արժանապատիվ ապրել, լինել հանդուրժող, միևնույն ժամանակ լինեն իրենց իրավունքների տերը:
Շնորհավորում եմ տնօրեն գործընկերներիս ու մաղթում նրանց իհարկե առողջություն և իմաստություն, որպեսզի դպրոցներում ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ աշակերտների համար լավագույնս կազմակերպեն և ուսուցիչների համար աշխատանքի արդյունավետ մթնոլորտ ապահովեն:
Ուժ, եռանդ ու լավատես առօրյա եմ մաղթում բոլոր նրանց, ովքեր այսօրվանից ցանկացած կարգավիճակով կմտնեն ուսումնական հաստատություններ ու մոմի պես կայրվեն՝ լուսավորելով մեր երեխաների ապագայի ճանապարհը:
Հաջողություն բոլորիդ՝ մեր սիրելի աշակերտներ, ուսանողներ, ուսուցիչներ, դասախոսներ...
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր