ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +10 °C ... +19 °C Վաղը`+21 °C
Արդեն մեկ տարի է, ինչ Լևոն Կոջոյանը մեզ հետ չէ
19:15, 24.09.2016 | mamul.am
8402 | 0
«Հայրս ու մայրս սիրում էին այգեգործությամբ զբաղվել: Նրանք տնկիները բերում էին, ես փորում էի հողն ու միասին աշխատում էինք... Հայրս ու ես ձիեր շատ էինք սիրում: ՌԴ-ում կար ձիարշավարան, որտեղ միասին էինք գնում: Պատահական չէ, որ առաջին նկարիս մեջ ձիեր էի պատկերել»,- վերջին հարցազրույցներից մեկի ժամանակ խոսելով ընտանիքի մասին` ասել է Լևոն Կոջոյանը:

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, հայ նկարիչ Լևոն Կոջոյանը ծնվել է 1924թ. սեպտեմբերի 24-ին` Ռուսաստանում: Ստեղծագործել է հիմնականում բնանկարի և թեմատիկ պատկերի բնագավառում («Գարուն», 1958, «Արայի լեռը», 1961, «Աշտարակցի ծերունիները, 1980, «Կեսօր, խոտհունձ», 1986, «Հեծյալը», 2003): Գործերը հագեցած են կենսական մեծ լավատեսությամբ:

«Բախտավոր եմ եղել, որ Գեղարվեստի ինստիտուտում տեսել եմ մեծ վարպետների` Մարտիրոս Սարյան, Հակոբ Կոջոյան: Ի դեպ, երբ նա առաջին անգամ տեսավ աշխատանքներս, շատ հավանեց, ասաց` պատրաստի նկարիչ ես: Դա մեծ բան էր ինձ համար»,- պատմել է Լևոն Կոջոյանը:

Արվեստագետը մահացել է 2015-ի մարտին` Երևանում` կյանքի 91-րդ տարում:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր