ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +17 °C ... +27 °C Վաղը`+30 °C
Հանրության և պատկան մարմինների ճնշման տակ փակվել է մանկապղծություն քարոզող ցուցահանդեսը
21:05, 25.09.2016 | mamul.am
5364 | 1

Ռուսաստանի մշակութային հասարակության շրջանում սկանդալի առիթ էր դարձել Ջոք Սթյորջեսի լուսանկարների անձնական ցուցադրությունը: «Առանց ամաչելու» խորագիրը կրող ցուցահանդեսը, որը բացվել էր Մսկվայում Լյումեր եղբայրների անվան լուսանկարչական կենտրոնում, հանրության և մի քանի պաշտոնյաների պահանջով փակվել է:
Վերոնշյալ լուսանկարիչը լուսանկարում է հիմնականում սեռական հասունացման փուլում գտնվող աղջնակների: Ժամանակին նա անգամ հայտնվել է ՀԴԲ-ի ուշադրության կենտրոնում` մանկապղծության մեղադրանքով: Սակայն նրան հաջակցություն ելույթ է ունեցել ԱՄՆ-ի և Եվրոպայի Նկարիչների համայնքը, և հետաքննությունները դադարեցվել են:
«Ինչպես կարելի է նման ճարպոտ, ծեր այլասերվածի լուսանկարները, որոնք կոչված են հագուրդ տալու մանկապիղծների պահանջներին, ներկայացնել ռուս հանրությանը: Տեղական մանկապիղծների հոգևոր սնո՞ւնդն եք ուզում ապահովել»,- գրել էր բլոգերներից մեկը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր