ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Բրիտանիայում հայտնաբերված չինական կմախքները կարող են հեղաշրջումային նշանակություն ունենալ
21:10, 27.09.2016 | mamul.am
6038 | 0

2 կմախքներ, որ հայտնաբերվել են ժամանակակից Լոնդոնի Սաութուարք շրջանի հին գերեզմանի տարածքում, պատկանում են չինացիների, հայտնում է Independent-ը: Այս սենսացիոն եզրահանգմանն են եկել գիտնականներն` ուսումնասիրելով 2-4 դդ. Լոնդինիումում թաղված 20 բնակիչների ատամների էմալների նմուշները:
Այս գտածոն, ըստ մասնագետների, ոչ միայն փոխում է Բրիտանիայի մայրաքաղաքի բնակեցվածության, այլև Հռոմի և չինական քաղաքակրթության փոխհարաբերությունների մասին պատկերացումները:
Ըստ այդմ, կարելի է ենթադրել, որ կապերը 2 կայսրությունների միջև ավելի սերտ են եղել, քան մինչ այժմ կարծել են, իսկ Լոնդինիումի բնակչությունը միատարր չի եղել:
Ավելի վաղ Վագնարիում և Իտալիայում ևս հայտնաբերվել են Հռոմեական կայսրության ժամանակաշրջանում ապրած ասիական ծագման մարդկանց մնացորդներ:
Սակայն նոր հայտնաբերությունը բնավ էլ չի նշանակում, թե բրիտանացիների մայրաքաղաքն առևտրային կապեր է ունեցել Չինաստանի կամ ասիական այլ երկրների հետ: Հնարավոր է, այս 2-ը եղել են ստրուկներ, ինչը կարող է վկայել Չինաստանի, Հնդկաստանի և Հռոմի միջև գոյություն ունեցած ստրկավաճառության

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր