ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+19 °C
Արսինե Խանջյանը կոչ է անում սփյուռքահայերին 2017-ի խորհրդարանական ընտրություններում հանդես գալ որպես դիտորդ
15:35, 29.09.2016 | mamul.am
3198 | 0
Դերասանուհի Արսինե Խանջյանը բաց նամակով դիմել է Սփյուռքի հայերին` կոչ անելով միանալ և որպես կամավոր դիտորդ հանդես գալ ՀՀ 2017-ի խորհրդարանական ընտրություններում:
Նամակում շեշտել է, որ պարզ քայլ կլինի Սփյուռքի կողմից, եթե անկախ կամավորներ հավաքվեն Հայաստանում 2017-ի գարնանը և հսկեն բոլոր ընտրատեղամասերը: «Սա պետք է լինի յուրաքանչյուր հայի և աշխարհասփյուռ կառույցների համար առաջնահերթություն՝ երկրում արդար, ազատ և թափանցիկ ընտրություններ ապահովելու համար»,- գրել է դերասանուհին: Նա նաև նշել է, որ բոլոր կամավորները պետք է լինեն ոչ կուսակցական դիտորդներ, որոնք մասնակցում են իրենց հաշվին և որոնց միակ շահագրգռվածությունը և պատասխանատվությունը ընտրական գործընթացը վերահսկելն է՝ սկսած քվեաթերթիկները տուփի մեջ գցելուց մինչև ընտրաթերթիկների հաշվարկը: «Այս միջամտությունը կարող է կանխել ընտրակեղծարարությունը»,- վստահ է Արսինե Խանջյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին ոստիկաններն Արսինե Խանջյանին Խորենացու փողոցից բերման էին ենթարկել, որի մասին կինոդերասանուհին բարձրաձայնել էր նաև Սփյուռքում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր