ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+29 °C
Ժերեմի Մաթյոն ավարտեց միջազգային կարիերան
15:00, 01.10.2016 | mamul.am
6170 | 0

«Բարսելոնա»-ի պաշտպան Ժերեմի Մաթյոն որոշել է ավարտել միջազգային կարիերան։ Ֆրանսիական մամուլը գրում է, որ 32-ամյա ֆուտբոլիստը խնդրել է ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամին չհրավիրել իրեն ազգային հավաքական։

«Աշխարհի 2018 թվականի առաջնությանը ես կլինեմ 35 տարեկան։ Շատ բարդ է նման տարիքում հանդես գալ ազգային հավաքականում։ Ցավոք, ողջ կարիերայիս ընթացքում չկարողացա հաջողության հասնել ազգային հավաքականի հետ»,- նշել է Մաթյոն։

Հիշեցնենք, որ ֆրանսիացին ազգային հավաքակի կազմում հանդես է եկել 2011 թվականից։ Նա թիմի կազմում 5 հանդիպում է անցկացրել։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր