ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+22 °C
«Ոչ մի զենք չի եղել, ամեն ինչ նորմալ է». Գեղամավանի գյուղապետ
17:30, 01.10.2016 | mamul.am
3898 | 0

Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն, երեկ ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի ավարտից ժամեր առաջ, Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղում կրակոցներ են հնչել: Նշվում էր, որ 5-6 կրակոց է հնչել գործող գյուղապետ Մնացական Վարդանյանի տան ուղղությամբ: Կրակոցների մասին ոստիկանությունը ևս հաղորդում էր ստացել, նախապատրաստվում էին նյութեր:
Դեպքի վերաբերյալ մանրամասներ պարզելու նպատակով MAMUL.am-ի թղթակիցը զանգահարեց Մնացական Վարդանյանին: Ի զարմանս մեզ` վերջինը հայտնեց, որ իրենց ընդամենը թվացել է, որ կրակոցներ են, քանի որ ձայնը նման է եղել կրակոցների ձայնին. «Ոստիկանությունը պարզել է, որ պայթուցիկներ են եղել: Դե գյուղամիջում երեխաները խաղացել են, մեր տունն էլ կենտրոնում է հենց, ուժեղ ձայներ են լսվել, թվացել է` կրակոցներ են: Ոչ մի զենք չի եղել, ամեն ինչ նորմալ է»,- ասաց գյուղապետը:

Նշենք, որ Գեղամավանում համայանքի ղեկավարի թեկնածու են առաջադրվել գործող գյուղապետ ՀՀԿ-ական Մնացական Վարդանյանը և Վաչիկ Սաղաթելյանը (ինքնառաջադրված):

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր