ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +15 °C ... +30 °C Վաղը`+28 °C
Թրամփը հայտարարել է, որ կհանդիպի Պուտինի հետ մինչև երդմնակալությունը. The New York Times
16:10, 18.10.2016 | mamul.am
6430 | 0

«Երկուշաբթի օրը Դոնալդ Թրամփն ասել է, որ Հիլարի Քլինթոնը շատ «կոշտ» է արտահայտվում Ռուսաստանի մասին, նաև հայտարարել է, որ նախագահական ընտրություններում հաղթանակի դեպքում, հնարավոր է` հանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մինչև երդմնակալության արարողությունը»,- գրում է The New York Times-ի լրագրող Մեգի Հաբերմանը` մեջբերելով Թրամփի հարցազրույցը ռադիոհաղորդավար Մայքլ Սեվիջին:
Թրամփն ասել է, որ ԱՄՆ-ի ներկայիս ղեկավարությունը և Քլինթոնը շատ ագրեսիվ են հարձակվում Պուտինի վրա: «Նրանք անընդհատ վիրավորում են նրան: Ուզում եմ ասել, որ զարմանալի չէ, որ նա տանել չի կարողանում Օբամային ու Հիլարի Քլինթոնին»,- ասել է Թրամփը:
Թրամփը պնդում էր, որ Պուտինը «չի սիրում և չի հարգում Օբամային», ինչպես նաև ռուս-ամերիկյան հարաբերություններում առկա բարդություններն «իրապես աղետալի իրավիճակ» է անվանել:
«Եթե նոյեմբերի 8-ին ես հաղթանակ տանեմ, ապա կարող եմ պատկերացնել, որ կհանդիպեմ Պուտինի և Ռուսաստանի հետ մինչև իմ երդմնակալության արարողությունը»,- հայտարարել է Թրամփը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր