ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
ՊԵԿ-ից առաջին հեռացողները կլինեն նախագահի առաջին տեղակալները՝ Արմեն Ալավերդյանը և Արթուր Աֆրիկյանը. «Հրապարակ»
10:30, 22.10.2016 | mamul.am
3159 | 0

«Թեև ՊԵԿ նորանշանակ նախագահ Վարդան Հարությունյանը չի շտապում արագ կադրային փոփոխություններ անել, սակայն որոշ աշխատակիցներ արդեն իսկ «ճամփա» են ընկել և սրտատրոփ սպասում են, թե երբ կլինի իրենց ազատման հրամանը։ Ավելին՝ արդեն քննարկում են, թե պոտենցիալ հեռացողների տեղն ովքեր են բազմելու։ Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ առաջին հեռացողները կլինեն ՊԵԿ նախագահի առաջին տեղակալները՝ Արմեն Ալավերդյանը և Արթուր Աֆրիկյանը, օպերատիվ հետախուզության վարչության պետ Ռոբերտ Գալոյանը։ Արթուր Աֆրիկյանի փոխարեն, հնարավոր է` նշանակվի Արարատյան մաքսայինի պետ Սամվել Ավետիքյանը։ Նա բավականին մտերիմ հարաբերություններ ունի Վարդան Հարությունյանի հետ։ ՊԵԿ նախագահի ապագա տեղակալն ազգակցական կապեր ունի երգչուհի Ռուզաննա Ավետիքյանի հետ»,– գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր