ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+27 °C
Պակիստանում ոստիկանական ուսումնարանի վրա հարձակման հետևանքով առնվազն 59 մարդ է զոհվել
11:10, 25.10.2016 | mamul.am
7456 | 0

Պակիստանի արևմտյան հատվածում գտնվող Քվեթա քաղաքում մի քանի զինյալ գրոհել է ոստիկանական ուսումնարանը: Երկրի հատուկծառայությունները բանակի աջակցությամբ մի քանի ժամվա ընթացքում ազատել են գրավված շենքը:
Նախնական տվյալներով` մարտերի ընթացքում զոհվել է առնվազն 59, վիրավորվել ավելի քան 118 մարդ, փոխանցում է BBC-ին:
Ոստիկանությունը պնդում է, որ զինյալները 5-ը կամ 6-ն են եղել: Նրանք երեկ երեկոյան անարգել մտել են ոստիկանական ուսումնարանի դարպասներից ներս, հետո ներխուժել են հանրակացարան ու անկանոն կրակ բացել:
Ուսումնարանի պահակազորը զինված դիմադրություն է ցույց տվել և գրոհայինների հետ փոխհրաձգության մեջ մտել: Հանրակացարանի շենքում այդ պաին 100-ավոր կուրսանտներ են եղել:
Զինված հարձակումից քիչ անց ուսումնարանը շրջափակել են հատուկջոկատայիններն ու բանակային ուժերը, բայց դրանից հետո էլ ավելի քան 2 ժամ ներսում փոխհրաձգությունը չի դադարել:
Հաղորդվում է, որ գրոհայիններից մի քանիսն սպանվել են, նրանց ստույգ թիվը, սակայն, դեռևս հայտնի չէ:
Պակիստանում գործող զինյալ խմբավորումներից ոչ մեկը դեռևս չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր