ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+27 °C
Apple Watch-երի վաճառքը կրճատվել է 71.6%-ով
12:05, 25.10.2016 | mamul.am
9120 | 0

Ամերիկյան Apple ընկերությունը խելացի ժամացույցների վաճառքի համաշխարհային շուկայում պահպանել է իր առաջատարի դիրքը: 2016թ. տվյալներով` Apple Watch-երի վաճառքի բաժինը շուկայում կազմել է 41.3%` չնայած այն փաստի, որ այս տարվա 3-րդ եռամսյակում Apple-ի խելացի ժամացույցների վաճառքը կրճատվել է 71.6%-ով: Այդ են վկայում International Data Corporation (IDC) հետազոտական ընկերության տվյալները:
Ինչպես նշում է IDC-ին, վաճառքի ծավալների այդօրինակ անկումը չի խոչընդոտել ամերիկյան ընկերության կողմից խելացի ժամացույցների նոր սերնդի` Apple Watch Series 2-ի ստեղծմանը, որոնք ներկայացվել են սեպտեմբերի 7-ին: Սակայն, ըստ հետազոտական ընկերության ավագ վերլուծաբան Ջիթեշ Ուրբանի` խելացի ժամացույցները «ոչ բոլորի համար են»:
Նշվում է, որ խելացի ժամացույցների շուկան տարվա 3-րդ եռամսյակում 51.6%-ի անկում է գրանցել: Առավել շատ նվազել է Lenovo-ի ժամացույցների վաճառքը` 73.3%, 3-րդը` Pebble-ն է` 54.1%:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր