ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+29 °C
Հանրապետության մի շարք տարածաշրջաններում տեղում է ձյուն
22:00, 25.10.2016 | mamul.am
3122 | 0
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 25-ին՝ ժամը 21:30-ի դրությամբ, Արագածում, Սպիտակում, Ստեփանավանում, Վանաձորում, Տաշիրում, Դիլիջանում, Սևանում, Հրազդանում, Նոյեմբերյանում, Ախուրյանում, Աշոցքում, Վայքում, Սիսիանում, Գորիսում, Կապանում, Մեղրիում տեղում է ձյուն:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում ճանապարհը սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները, կատարվում են, աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր