ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+27 °C
Ռունին մտադիր է մնալ «Մանչեսթր Յունայթեդ»-ում և գերազանցել Բոբի Չարլթոնի ռեկորդը
14:10, 26.10.2016 | mamul.am
6105 | 0

Ուեյն Ռունին մտադիր չէ լքել «Մանչեսթր Յունայթեդ»-ը՝ չգերազանցելով լեգենդար Բոբի Չարլթոնի ռեկորդը։ Վերջինս 249 գոլ է հեղինակել «Մանչեսթր Յունայթեդ»-ի կազմում, և այդ ռեկորդն անգերազանցելի է 40 տարվա ընթացքում։ Ակումբի լավագույն ռմբարկու դառնալու համար Ռունին պետք է 4 գոլ խփի։ Բրիտանական մամուլը գրում է, որ 31-ամյա հարձակվողը հիասթափված է, որ չի ընդգրկվում մեկնարկային կազմում։ Երեկ տեղեկություններ էին տարածվել, որ Ժոզե Մոուրինյոն խորհուրդ է տվել Ռունիին նոր ակումբ փնտրել, քանի որ չի կարող ապահովել նրա տեղը թիմի հիմնական կազմում։ Ռունին, սակայն, մտադիր է մնալ ակումբում և իր անունը գրել «Մանչեսթր Յունայթեդ»-ի պատմության մեջ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր