ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+27 °C
Մխիթարյանը ձմռանը կարող է լքել «Մանչեսթր Յունայթեդ»-ը
14:35, 26.10.2016 | mamul.am
6782 | 6

Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է հեռանալ անգլիական ակումբից՝ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Այս մասին գրում է անգլիական մամուլը՝ նշելով, որ ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն չի տեսնում Մխիթարյանին թիմի հիմնական կազմում, քանի որ մեր հավաքականի ավագի խաղը նրան չի տպավորել: Մխիթարյանը վաղուց ապաքինվել է վնասվածքից և մարզվում է առանց սահմանափակումների, սակայն չի ընդգրկվում թիմի հայտացուցակում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր