ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+27 °C
«ԱՄՆ-ը` փակուղու առջև. Ռուսաստանում էլ մարդ չկա, ում հանդեպ կարելի է պատժամիոցներ սահմանել, բացի Կրեմլի հավաքարարից». Bloomberg
16:30, 26.10.2016 | mamul.am
6580 | 0

Օբամայի աշխատակազմը հաղորդել է, որ փնտրելով Սիրիայում հումանիտար ճգնաժամը թեթևացնելու միջոցներ` դիտարկում է Ռուսաստանի հանդեպ նոր պատժամիջոցների հնարավորությունը, գրում է Bloomberg-ը: Սակայն պետքարտուղար Քերին ոչ մի մանրամասն չի բացահայտել, իսկ ԱՄՆ-ի եվրոպական դաշնակիցներն անցյալ շաբաթ ՌԴ-ի համար ավելի կոշտ սահմանափակումների չեն դիմել:
«Չնայած ԱՄՆ նախագահն ունի պատժամիջոցներ սահմանելու բոլոր լիազորությունները, Ռուսաստանում էլ մարդ չկա, ում հանդեպ կարելի է դրանք սահմանել, բացի Կրեմլի հավաքարարից: Առևտրական կամ ֆինանսական պատժամիջոցների ընդարձակման տեսանկյունից մենք արել ենք ամեն հնարավորը»,- կարծում է Վաշինգթոնի Քենանի ինստիտուտ մասնագետ Մայքլ Քոֆմանը:

Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն արդեն ներառել են հարյուրավոր մարդկանց՝ Պուտինի գլխավոր դաշնակիցներից մինչև «Գիշերային գայլերը» (մոտոցիկլավարների խումբ բժշկականի նախկին ուսանողի ղեկավարությամբ, ում մեղադրում են Ուկրաինայում ռուսական զորքերին աջակցելու համար):
Փորձագետների խոսքով` հաջորդ քայլերը կարող են ներառել, այսպես կոչված, հատուկ կատեգորիաների քաղաքացիների ցուցակի ընդարձակումը՝ նրա մեջ բանակային նոր սպաների կամ զինագործական ընկերությունների ներառման հաշվին: Այդ միջոցառումները կսահմանափակեն ամերիկյան բանկերից օգտվելու հնարավորությունը և կփակեն մուտքը դեպի ԱՄՆ: Սակայն քննադատներն արդեն վաղուց ծաղրի են ենթարկել այդ քայլերը՝ ցուցակում ներառված ռուսներն այլ միջոցներ են գտնում իրենց գումարները փոխանցելու համար և այլ վայրեր արձակուրդն անցկացնելու համար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր