ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Հոկտեմբերի 27-ը կոծկել է այն իշխանությունը, որի օրոք տեղի է ունեցել ոճրագործությունը». Ստեփան Դեմիրճյան
12:15, 27.10.2016 | mamul.am
4523 | 0
«Դա ծանրագույն հարված էր մեր պետականությանը, և միանգամայն ուրիշ երկրում կապրեինք, եթե չլիներ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը»,- Աժ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը: «Հոկտեմբերի 27-ի բացասական հետևանքներն առ այսօր իրենց զգացնել են տալիս ու հաղթահարված չեն... Կարող ենք արձանագրել, որ ցանկություն չի եղել բացահայտելու, հակառակն, ամեն ինչ արվել է կոծկելու համար: Սա առաջին հերթին վերաբերում է այն իշխանություններին, որոնց ժամանակ դա տեղի է ունեցել»,- ընդգծել է նա:

Նշենք, որ ԱԺ բակում` հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին կանգնեցված հուշաքարին պատգամավորներն այսօր ծաղիկներ են դրել ու հարգանքի տուրք մատուցել:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր