ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+27 °C
Հայ դատի հանձնախումբը հրաժարվել է սատարել ԱՄՆ նախագահի թեկնածուներից որևէ մեկին
14:40, 27.10.2016 | mamul.am
4510 | 0

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը հրաժարվել է սատարել ԱՄՆ նախագահական ընտրությունների թեկնածուներից որևէ մեկին: Այդ մասին հայտարարել է Հայ դատի կառույցը՝ պաշտոնական կայքում հրապարակած հայտարարությամբ: Դրանում, մասնավորապես, նշվել է, որ յուրաքանչյուր չորս տարին մեկ, որպես նախընտրական ռազմավարության մաս, Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն ուշադիր ուսումնասիրում է նախագահի թեկնածուների անցած ուղին և ընթացիկ ընտրարշավը, որն առանձնահատուկ մտահոգություն է առաջացնում ամերիկահայ համայնքի մոտ:

«Երկար ուսումնասիրությունների արդյունքում Հայ դատի հանձնախումբը եզրակացության է եկել, որ ո՛չ Հիլարի Քլինթոն-Թիմ Քեյն, ո՛չ Դոնալդ Թրամփ- Մայք Փենս թեկնածուները չեն վաստակել կազմակերպության սատարումն»,- ասված է հայտարարությունում:

Մարմինը, փոխարենը, կոչ է արել ամերիկահայերին՝ մասնակցել ընտրություններին և աջակցել կազմակերպության սատարած թեկնածուներին դաշնային, նահանգային և տեղական մակարդակներում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր