ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +9 °C ... +19 °C Վաղը`+21 °C
Վարդուհի Վարդանյանի մահվանից 10 տարի անց մեկ բեմում էին հավաքվել նրա ընկերները
15:55, 27.10.2016 | mamul.am
7378 | 0
«Ու ամեն անգամ դեպի ետ հայացք գցելիս հասկանում ենք, որ մեզ ոչինչ չի բաժանի մեր սիրելի երգչուհուց». Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում երեկ` հոկտեմբերի 26-ին կայացավ «Մեզ ոչինչ չի բաժանի» խորագրով Վարդուհի Վարդանյանին նվիրված համերգ-երեկոն: Սիրուշոն, Անդրեն, Զարուհի Բաբայանը, Սյուզան Մարգարյանը, Սոնա Ռուբենյանը, Քրիստինե Պեպելյանը, Արսեն Գրիգորյանը, Արսեն Սաֆարյանը, Էրիկ Կարապետյանն, Անչոկը, Սոնա Շահգելդյանն, Արման Աղաջանյանը ներկայացրեցին երգչուհու արդեն իսկ սիրված երգերն, ինչպես նաև իրենց հեղինակային կատարումները: Համերգային երեկոն վարում էր Ավետ Բարսեղյանը:
Մեծ էկրանին ցուցադրվեցին երգչուհու արխիվային լուսանկարները, նաև` Վարդուհու և Արման Աղաջանյանի «Երանի» դուետի տեսահոլովակը:
Վարդուհու մասին խոսելիս ընկերները փաստում էին` նա վառ ու դրական կերպար էր, որի հետ միշտ ուրախ էր և հետաքրքիր: «Նա իմ հանդիպած ամենադրական մարդկանցից էր: Նրա հետ միշտ ուրախ էր, միշտ ծիծաղում էինք: Գրեթե մեր ամեն օրը միասին էինք անցկացնում: Այդ ընթացքում ես նոր էի սկսում մուտք գործել հայկական երգարվեստ... Շատ դժվարություններ ենք միասին հաղթահարել»,- ասաց Սիրուշոն:

Համերգային երեկոյի ընթացում բեմ բարձրացավ նաև Վարդուհու որդին` 18-ամյա Ռուբենը:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր