ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+29 °C
«Բանակցային գործընթացում մենք մեր դիրքերից չենք շեղվելու». ՀՀԿ խոսնակ
21:20, 27.10.2016 | mamul.am
2354 | 0
«Քննարկվել են կուսակցության կազմում փոփոխությունները, քաղաքական հարցեր, ամփոփել ենք Ազգային ժողովի քառօրյա նիստերի աշխատանքները, քննարկել ենք նաև համանախագահների տարածաշրջանային այցերը»,- այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի նախագահաների հանդիպմանն` ասաց, որ առաջիկայում այն տեղի չի ունենա: «Բանակցային գործընթացում մենք մեր դիրքերից չենք շեղվելու: Հայկական կողմը ԼՂ հարցում ունի իր հստակ կարծիքը, որը չի փոխվել և չի փոխվելու: Մենք ունենք մեր հստակ կարծիքը, այն չի փոխվել, պետք է Վիեննայի և Պետերբուրգի պայմանավորվածությունները կյանքի կոչվեն: Ադրբեջանը, դժբախտաբար, ոչ թե իրականացնում է այդ պայմանավորվածությունները, այլ՝ արհամարհում: Իրականացրեց դիվերսիոն գործողություն, երեկ մենք ունեցանք զոհ սահմանին: Կարծում եմ, որ միջազգային հանրությունն ու առաջին հերթին հարգարաժան մեր համանախագահ գործընկերները պետք է հասցեական գնահատականով հանդես գան և Ադրբեջանին ստիպեն հարգել իր ստանձնած պարատականությունները: Մենք ունենք հստակ դիրքորոշում՝ ԼՂՀ ժողովուրդը պետք է լինի ինքն իր դարբինը, ԼՂՀ-ն պետք է անկախ պետություն լինի և որևէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Մեր կարծիքն հետևյալն է՝ դեպի անցյալ հնարավոր չէ, մենք պետք է դեպի առաջ գնանք և ապահովենք ԼՂՀ միջազգային ճանաչումը»,-ասաց Շարմազանովը:


Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր