ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
«Ծառուկյանը չէր հեռացել քաղաքականությունից, ուղղակի իրեն արգելել էին ղեկավարել ԲՀԿ-ն». Զ. Փոստանջյան
12:55, 28.10.2016 | mamul.am
4615 | 0
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը ճեպազրույցների ժամին անդրադառնալով ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի` քաղաքականություն հնարավոր վերադարձին, նշել է, որ Ծառուկյանը որպես պատգամավոր շարունակում է մնալ, հետևաբար չի հեռացել քաղաքականությունից, պարզապես նրան արգելել էին ղեկավարել ԲՀԿ-ն: «Սա ավտորիտար ռեժիմին բնորոշ իրականություն է, որ մեկին արգելում են, հետո թույլ են տալիս: Ասում են՝ դու չպետք է զբաղվես քաղաքականությամբ, հիմա էլ ասում են՝ պետք է զբաղվես»:
Հարցին` իսկ վերադառնալու կարիքը կա՞, Փոստանջյանն ասել է. «Միգուցե իր համակիրների համար կարիքը կա, բայց ես իր համակիրը չեմ»:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր