ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Հայտնաբերվել է Երուսաղեմի հնագույն ոչ աստվածշնչյան գրավոր հիշատակումը
01:15, 01.11.2016 | mamul.am
10292 | 0

Իսրայելի հնագիտական վարչության աշխատակիցները առգրավել են պապիրուսի մի կտոր, որը մասնագետները համարել են Երուսաղեմի` եբրայերենով գրված հնագույն հիշատակությունը ոչ աստվածաշնչյան աղբյուրներում:

Այն թվագրվել է Առաջին տաճարի ժամանակաշրջանով (VII դ. Ք. ա.):

Պապիրուսը գտել են մի խումբ գանձախույզներ Հուդայի անապատի քարանձավներից մեկից:

Պահպանվել է եբրայերենով գրված 2 տող. «Նաարաթի արքայական ծառայից գինով լի սափորներ Երուսաղեմ»:

Նաարաթը մի վայր է, որ հիշատակվում է Աստվածաշնչում` Նաարաֆ անվամբ: Ինչպես վկայում են իսրայելցի հնագետները, պատառիկն ապացուցում է, որ Երուսաղեմը 7-րդ դարի 2-րդ կեսին եղել է Հուդայի թագավորության տնտեսական կենտրոնը: Այդ ժամանակահատվածում Երուսաղեմում թագավորել են Մանասիան, Ամոնը և Իոսիան: Սակայն պարզել, թե ում է հասցեագրված գինին, հնարավոր չէ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր