Գերմանիայի ֆուտբոլային միությունը հաստատել է տեղեկություններն այն մասին, որ թիմի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը կգլխավորի հավաքականը մինչև 2020 թվականը։ «Բոլորս ցանկանում ենք Ռուսաստանում կրկնել 2014-ի հաջողությունը։ Այսպիսի ֆուտբոլիստների հետ աշխատանքը և նրանց ներդրումը գործի մեջ ինձ մեծ հաճույք են պատճառում»,- նշել է Լյովը։ Նշենք, որ Լյովն ազգային հավաքականը գլխավորում է 2006 թվականից։ |