ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«ՕՊԵԿ անդամ և ոչ անդամ պետություններն իրենց համաձայնությունն են տվել նավթի արդյունահանման սառեցման նախագծին». Bloomberg
12:40, 01.11.2016 | mamul.am
8218 | 0

ՕՊԵԿ անդամ բոլոր երկրները և նավթ արդյունահանող անկախ պետությունները, որոնց թվում է նաև Ռուսաստանն, իրենց համաձայնությունն են հայտնել նավթի արդյունահանման սառեցման նախագծին: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը` հղում անելով ՕՊԵԿ գլխավոր քարտուղար Մոհամեդ Բարքինդոյին:
«ՕՊԵԿ անդամ բոլոր 14 երկրներն, ինչպես նաև երբեմնի մրցակիցներն, ինչպիսին, օրինակ, Ռուսաստանն է, պատրաստվում են ավարտին հասցնել համաձայնագրի շուրջ աշխատանքներն, ինչի մասին կհայտարարվի նոյեմբերի 30-ին կայանալիք հանդիպման ժամանակ»,- տնտեսական լրատվականին տված հարցազրույցում ասել է Բարքինդոն:
ՕՊԵԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ դեռևս վաղ է խոսել ոչ անդամ պետությունների կողմից նավթի արդյունահանման կրճատման ծավալների մասին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր