ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+21 °C
«Կապանի թիվ 3 դպրոցում տնօրենի ընտրությունն անցկացվել է շատ կոպիտ խախտումներով». Արայիկ Հարությունյան
13:45, 03.11.2016 | mamul.am
3392 | 0

Թողնենք աշխատի, բայց կարա՞

Սա լավագույն օրինակն է, երբ բոլոր հայտարարություններն այն մասին, թե համակարգային փոփոխություններ են լինելու, շիրմա են: Շատ կոնկրետ օրինակ՝ երեկ Կապանի թիվ 3-րդ դպրոցում ի վերջո տեղի է ունեցել տնօրենի ընտրություն՝ շատ կոպիտ խախտումներով, ինչը Կարեն Կարապետյանը նախկինում անթույլատրելի էր համարել: Քվեարկվող թեկնածուներից մեկի եղբայրը եղել է խորհրդի անդամ, խորհրդում եղել են ամուսիններ, ինչը շահերի ակնհայտ բախում է: Ընտրվել է Սուրիկ Խաչատրյանի համար ընտրություններ «կազմակերպող» անձնավորությունը:

Ի դեպ, Սուրիկ Խաչատրյանը լավ էլ շարունակում է իր ազդեցությունը տարածել համայքնում, այլապես սարերի ու ձորերի տարբերությամբ փորձ ու ծրագրերի լուրջ տարբերությամբ թեկնածուներից ամենաարժանին՝ Մարինա Ղազարյանը չէր ստանա 0 ձայն իր իսկ դպրոցի խորհրդում, իսկ Սուրիկ Խաչատրյանի բերված անձնավորությունը՝ 7 ձայն: Ընդ որում, այս խնդիրների մասին իմացել է նաև նախարար Լևոն Մկրտչյանը, բայց չի ցանկացել կամ գուցե վախեցել է Կապան ուղարկել նախարարության ներկայացուցչի Երևանից, փոխարենը նախարարության ներկայացուցիչ է նշանակվել Կապանի դպրոցներից մեկի տնօրենը:

Ասածս ինչ է՝ շատ եմ ուզում թողնել, որ Կարապետյան Կարենն աշխատի, բայց ոնց որ արդեն խափանումներ կան: Մեկդ համարը չունի՞, զանգեք իրան:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր