ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+32 °C
«Ռուսաստանը փորձում է քիբերհարձակումների միջոցով պառակտել Եվրոպան». Բուլղարիայի նախագահ
13:05, 04.11.2016 | mamul.am
7175 | 0

Բուլղարիայի նախագահ Ռոսեն Ասենով Պլևնելիևը BBC-ի հետ զրույցում հայտարարել է, որ իր կարծիքով` քիբերհարձակումների միջոցով Ռուսաստանը փորձում է պառակտել Եվրոպան և անկայուն իրավիճակ ստեղծել այնտեղ:
Ըստ Բուլղարիայի նախագահի` Կրեմլը փորձում է միջամտել իր և մյուս պետությունների քաղաքականությանը` ֆինանսավորելով քաղաքական կուսակցություններին և քարոզչություն տարածելով:
Բուլղարիայի Եվրոպական զարգացման կուսակցության անդամներից մեկը հայտնել է, որ նախորդ տարի երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքը և կառավարական մի շարք այլ կայքեր ցանցահենների հարձակման են ենթարկվել, որոնք կարող են պատկանել նույն խմբավորմանը, որի անդամներն ընտրությունների նախօրյակին հարձակումներ են գործում ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության կայքերի վրա:
Նշենք, որ Կրեմլը հետևողականորեն հերքում է նման մեղադրանքները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր